alt
phone+374 99 700 100

Ունեք հարցե՞ր

Մենք հավաքել ենք հաճախ տրվող հարցերը

Ընդհանուր հարցեր

DataSync-ը բիզնես գործընթացների ինտեգրման և ավտոմատացման տեխնոլոգիական գործընկեր է։ Մենք օգնում ենք արտադրողներին, ներմուծողներին և դիստրիբյուտորներին թվայնացնել և պարզեցնել իրենց աշխատանքային հոսքերը

  • iconDataSync-ը առաջարկում է լուծումներ՝ DataMatrix կոդերի գեներացման, ագրեգացիայի, կոդերի շրջանառության կառավարման, հաշվետվության, ինչպես նաև տարբեր ծրագրային և կից ծառայությունների համար։

Մեր լուծումները նախատեսված են այն բիզնեսների համար, որոնք ցանկանում են ավտոմատացնել գործընթացները, նվազեցնել ձեռքով աշխատանքի ծավալը և ապահովել ավելի բարձր ճշգրտություն ու վերահսկելիություն։ Մենք աշխատում ենք տարբեր ոլորտների արտադրող, ներմուծող և դիստրիբյուտոր ընկերությունների հետ։

Մեր լուծումները օգնում են արագացնել գործընթացները, նվազեցնել սխալների հավանականությունը, ապահովել տվյալների թափանցիկ հոսք և բարձրացնել ընդհանուր գործառնական արդյունավետությունը։ Համակարգը թույլ է տալիս ավտոմատացնել այնպիսի կարևոր փուլեր, ինչպիսիք են կոդերի ստացումը, ագրեգացիան, շրջանառությունը, հաշվառումը, առաքումը և հաշվետվությունը։

DataMatrix-ը երկչափ կոդ է, որը կիրառվում է ապրանքների նույնականացման, հետագծելիության և վերահսկման համար։ Այն թույլ է տալիս յուրաքանչյուր ապրանքային միավորի համար պահպանել և փոխանցել եզակի տվյալներ՝ ապահովելով ավելի ճշգրիտ հաշվառում և վերահսկելիություն։

DataMatrix կոդավորումը օգնում է ապահովել ապրանքի հետագծելիությունը, բարելավել վերահսկողությունը և համապատասխանել գործող կարգավորիչ պահանջներին։ Այն նաև նվազեցնում է սխալների հավանականությունը և հեշտացնում ապրանքների հաշվառման, շարժի և շրջանառության կառավարումը։

Եթե առաջանան հարցեր, կարող եք կապ հաստատել մեզ հետ կայքում նշված հեռախոսահամարով, Telegram-ի միջոցով կամ կայքում ներկայացված այլ կապի միջոցներով։ Մեր թիմը կօգնի ձեզ կողմնորոշվել և գտնել ճիշտ լուծումը։

Ծրագրային

Ագրեգացիան առանձին ապրանքային միավորները խմբային փաթեթների մեջ միավորելու գործընթացն է։ Համակարգը պահպանում է կապը յուրաքանչյուր DataMatrix կոդի և համապատասխան խմբային փաթեթի միջև՝ ապահովելով ամբողջական վերահսկողություն և հետագծելիություն։

Կոդերի շրջանառության կառավարումը նշանակում է վերահսկել կոդերի շարժը արտադրությունից մինչև վաճառք։ Սա ներառում է ապրանքը շրջանառության մեջ դնելը, շրջանառությունից հանելը, անհրաժեշտության դեպքում խոտանելը և տվյալների մշտական վերահսկումը յուրաքանչյուր փուլում։

Մենք առաջարկում ենք հաշիվների և ապրանքագրերի կառավարում, առաքման կառավարում, վաճառքների վերահսկում, հոսքագծի ավտոմատացում, ինչպես նաև այլ համակարգեր, որոնք օգնում են միավորել տվյալները և բարձրացնել բիզնեսի աշխատանքի արդյունավետությունը։

Մենք ուսումնասիրում ենք յուրաքանչյուր բիզնեսի գործառնական առանձնահատկությունները և առաջարկում լուծումներ, որոնք հարմարեցված են տվյալ ընկերության կարիքներին, ծավալին և աշխատանքային հոսքերին։

Մենք ունենք iOS և Android հավելվածներ, ինչպես սմարթֆոնների, այնպես էլ դատա-տերմինալների հմար որոնք, օգնում են գործառնական գործընթացները կատարել ավելի արագ և հարմար ձևով՝ անմիջապես բջջային սարքից։

Տեխնիկական

Եթե ցանկանում եք աշխատել E-mark համակարգի հետ ավտոմատացված եղանակով, անհրաժեշտ է ստանալ API մուտքանուն և գաղտնաբառ։ Այս տվյալները թույլ են տալիս ձեր ծրագրային համակարգին կապ հաստատել E-mark-ի հետ և իրականացնել տվյալների փոխանակում առանց ձեռքով գործողությունների։

  • iconԴրա համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը, նշել ձեր ընկերության տվյալները և ուղարկել այն info@e-mark.am էլեկտրոնային հասցեին։ Ճիշտ և ամբողջական լրացված հայտը օգնում է արագացնել մուտքային տվյալների ստացման գործընթացը։
  • iconԿայքում տեղադրված համապատասխան հղմամբ կարող եք ներբեռնել փաստաթղթի օրինակը, լրացնել պահանջվող դաշտերը և ուղարկել այն info@e-mark.am հասցեին։
  • iconԵթե արդեն ստացել եք API մուտքանունը և գաղտնաբառը, հաջորդ քայլը դրանք ձեր համակարգում կիրառելն է։ Կարող եք փոխանցել տվյալները ձեր տեխնիկական մասնագետին կամ դիմել մեր թիմին, որպեսզի օգնենք ճիշտ կարգավորել ինտեգրումը և սկսել աշխատանքը E-mark համակարգի հետ։
  • iconՆոր օգտատեր ավելացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել համապատասխան հայտի օրինակը, լրացնել պահանջվող տվյալները և ուղարկել այն նույն՝ info@e-mark.am էլեկտրոնային հասցեին։

Կոդերի ստացման գործընթացը հնարավոր է ավտոմատացնել ինտեգրման միջոցով, որպեսզի պատվերները, ստացումները և հաջորդ փուլերը կատարվեն ավելի արագ, նվազ ձեռքով աշխատանքով և ավելի բարձր ճշգրտությամբ։

  • iconԿոդերի շրջանառության մեջ դնելու, շրջանառությունից հանելու կամ խոտանելու գործընթացները նույնպես հնարավոր է ավտոմատացնել՝ կապելով դրանք ձեր ներքին գործառնական համակարգերի հետ։

Մեր լուծումները կարող են ինտեգրվել ERP համակարգերի, հաշվապահական ծրագրերի, օնլայն խանութների, պահեստային կառավարման համակարգերի և այլ բիզնես գործիքների հետ՝ ապահովելով տվյալների սահուն և ճշգրիտ փոխանակում։

Եթե ձեր բիզնեսն ունի հատուկ պահանջներ կամ ավելի բարդ աշխատանքային հոսքեր, մենք կարող ենք առաջարկել անհատականացված լուծումներ՝ ըստ ձեր գործառնական նպատակների և տեխնիկական միջավայրի։

Հավելվածներ

Հավելվածում հնարավոր է կատարել մի շարք կարևոր գործողություններ, այդ թվում՝ ագրեգացիա, շրջանառություն, հաշվառում, պատվերների կառավարում, առաքում, արտադրություն, վերբեռնում, ստուգում և հաշվետվություն։.

Այս բաժնում հնարավոր է ապրանքները դնել շրջանառության մեջ, հանել շրջանառությունից կամ խոտանել։ Սա օգնում է վերահսկել ապրանքների կարգավիճակը և ապահովել տվյալների ճշգրտությունը համակարգում։

«Մատակարար» բաժինը նախատեսված է մատակարարներից ստացված էլեկտրոնային փաստաթղթերի սկանավորման և համապատասխան ապրանքների DataMatrix կոդերի կապման համար։ Սա օգնում է արագացնել մուտքային ապրանքների ընդունման գործընթացը և նվազեցնել ձեռքով աշխատանքի ծավալը։

«Պատվերներ» բաժնի միջոցով կարելի է պատվիրել DataMatrix կոդեր ըստ ապրանքատեսակների և տեսնել պատվերների պատմությունը։

«Ստուգում» բաժինը թույլ է տալիս ստուգել DataMatrix կոդերի կարգավիճակը, ճշտությունը և համապատասխանությունը։ Սա օգնում է արագ հայտնաբերել խնդիրները և ապահովել ավելի հուսալի գործընթացներ։

Մեր լուծումները թույլ են տալիս իրական ժամանակում վերահսկել ապրանքների մնացորդները, տեղաշարժերը և պահեստային շարժը։ Սա նվազեցնում է կորուստների և շեղումների հավանականությունը և ապահովում ավելի ճշգրիտ հաշվառում։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ